Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է AzerGold պետական ոսկի արդյունահանող ձեռնարկությանը գնել չորս լեռնահանքային ընկերություններ, որոնցից առնվազն երկուսը նրա ընտանիքին են պատկանում: Պետության փողերով նախատեսվում է փրկել նախագահի ազգականների մասնակցությամբ լեռնաարդյունահանող նախագիծը, որի անհաջողության հետեւանքով աշխատողները մնացել են առանց աշխատավարձի, ոսկին՝ առանց գնորդի, իսկ Ալիեւների անձնական ֆիրմաները՝ պարտքերի բեռով, գրում է OCCRP–ը:

 Ալիեւների գերդաստանի վերահսկողության տակ են գտնվում հանրապետության մի շարք խոշորագույն ոսկու, պղնձի ու արծաթի հանքեր: Հիմա ադրբեջանցիները ստիպված կլինեն հատուցել բնական հարստություննեի արդյունահանումը կազմակերպելու՝ Ալիեւների ոչ այդքան հաջողված փորձերի համար, ընդ որում փողը նրանք ստիպված են լինելու գտնել երկրում ստեղծված սուր ֆինանսական իրավիճակի պայմաններում:

Եվ այսպես, նախագահ Ալիեւը կարգադրել է AzerGold –ի օգտին կազմակերպել միլիարդավոր դոլարներ գնահատվող պաշարներով վեց ոսկու հանքերի օպերատոր հանդիսացող չորս ընկերություններից բաղկացած կոնսորցիումի փոխանցումը: Խոսքը բրիտանական Globex International ու երեք օֆշորային կառույցների՝ Londex Resources S.A., Willy & Meyris S.A. եւ Fargate Mining Corporation-ի մասին է: Այս կարգադրությունը եղել է այն բանից հետո, երբ կոնսորցիումը դիմել է կառավարությանը՝ խնդրելով գնել ակտիվները: Մինչ այդ երկար ամիսներ կոնսորցիումը ապարդյուն փորձոմ էր մասնավոր գնորդ գտնել կամ նոր նեդրումներ ներգրավել:

«Պանամական փաստաթղթերի» շնորհիվ պարզվել է, որ Globex International LLP եւ Londex Resources S.A –ն, որոնց տրամադրության տակ էին գտնվում կոնսոցիումի բաժնետոմսերի 56 տոկոսը, պատկանում են Ալիեւների դստրերին՝ Լեյլային ու Արզուին: Ըստ համաձայնագրի՝ Londex Resources S.A-ը կոնսորցիումի գլխավոր գործող ընկերությունն էր ու պատասխանատու էր իշխանությունների հետ բոլոր բանակցությունների համար: Կոնսորցիումի մասնակից մյուս երկու ընկերությունները  օֆշորային ֆիրմաների սեփականությունն են որոնց սեփականատերը կարող է ով ասես լինել, այդ թվում Ալիեւների ընտանիքը:

Իլհամ Ալիեւը Ֆինանսների ու Էկոնոմիկայի նախարարություններին ու Կենտրոնական բանկին հանձնարարել էր երկու ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկներ՝ կոնսորցիումի բաժնետոմսերի գնման համար միջոցներ հատկացնելու մասին: Նավթի համաշխարհային գների անկումից հետո Ադրբեջաանը բյուջեն լուրջ պակասորդ ունի ու նույնիսկ ստիպված է բանակցել ԱՄՀ ու Համաշխարհային բանկի հետ՝ աճող խնդիների լուծման համար վարկ ստանալու նպատակով:

 2006-ի վերջին նախագահը վեց ոսկու հանքավայր է փոխանցել իր ընտանիքի անդամներին պատկանող կոնսորցիումին: Համապատասխան համաձայնագիրը հաստատվել է 2007-ի հունիսին խորհրդարանի կողմից՝ չնայած մի շարք պատգամավորներ դժգոհում էին, որ կոնսորցիումի սեփականության կառուցվածքը թափանցիկ չէ, որ համապատասխան տենդեր չի անցկացվել ու որ չորս ընկերություններից ոչ մեկը արդյունահանման ոլորտում աշխատելու գործնական փորձ չունի: Պատգամավորները նշում էին, որ այս գործարքը հակասում է ազգային շահերին:

Ֆինանսական փաստաթղթերը, որոնք հայտնվել էին OCCRP–ի ու «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ Ալիեւների դստրերին պատկանող Londex Resources S.A–ի բիզնեսը հարթելու համար գրեթե 230 մլն դոլար է ծախսվել: Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Չովդար ավանում կառուցվել էր մի ձեռնարկություն, որի օգնությամբ կոնցեռնը՝ մինչեւ 2014 թ. կարողացել է 30 մլն դոլարի ոսկի արտադրել այն պահին, իսկ հետո հանկարծակի դադարեցրել էր արդյունահանումը: Դրա հետեւանքով 300 աշխատողներ աղետալի վիճակում են հայտնվել՝ նրանց ուղարկել են հարկադիր արձակուրդ ու այդ ժամանակվանից ի վեր նրանք աշխատավարձ չեն ստացել:

Արդյունահանող կոնսորցիումը այդպես էլ չի կարողացել լիարժեք իրացնել այն ոսկին, որն արտադրել էր: OCCRP –ի ավելի վաղ հրապարակված հետազոտությունը վկայում է այն մասին, որ սեփականության ոչ հստակ կառուցվաածքի պատճառով կոնսորցիումը բարդություններ է ունեցել համաշխահային շուկայում թանկարժեք մետաղի վաճառքի հարցում:

2014-ի հունիսի 27-ին կոսորցիումի այն ժամանակվա տնօրեն Արդա Արկունը աշխատողներին էլեկտրոնային նամակ էր ուղարկել, որում ասել էր, որ աշխատավարձը չի կարող վճարվել «ֆինանսավորման բացակայության պատճառով»: Ընդ որում նա հույս էր հայտնել, որ ֆինանսավորումը կստացվի մոտ ժամանակներս ու կոնսորցիումը կվերականգնի ոսկու արդյունահանումը:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ որպեսզի ընկերությանն ապահովենք ֆինանսներով եւ կարճ ժամկետներում վերադառնանք մեր գործունեությանը: Մենք հանդիպում ենք ոսկուց ապրանքներ արտադրողների հետ մեր հումքի վաճառքը կազմակերպելու համար ու հույս ունենք, որ Չովդարի հանքերում լիարժեք աշխատանք կսկսենք»:

Դրանից հետո ընկերության պաշտոնատար դեմքերը այլեւս որեւէ շփում չեն ունեցել աշխատողների հետ: Մարդիկ անորոշ վիճակում են, քանի որ պաշտոնապես ոչ ոք աշխատանքից հեռացված չէ, ու օրենքով նրանք չեն կարող նոր աշխատանքի ընդունվել:

Կոնսորցիումի կազմակերպած տեղական արտադրամասի նախկին տնօրեն Կառլ Կաումարտինը որն այդ ոլորտում փորձառու մարդ է, պատմել է OCCRP–ին, որ կոնսորցիումի ղեկավարները ոչինչ չէին հասկանում արդյունահանումից ու անընդհատ կոպտագույն սխալներ էին գործում:

Այս տարվա հունվար, փետրվար ու մարտ ամսիներին Չովդարի հուսահատ աշխատողները նույնիսկ Բաքու էին հասել, որպեսզի քաղաքի փողոցներում իրենց բողոքն արտահայտեն  այն բոլոր իշխանական մարմինների նկատմամբ, որոնք նրանց կարծիքով պետք է ազդեն իրավիճակի վրա՝ Էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունից սկսած մինչեւ խորհրդարան ու նախագահ:

Պետության հաշվին կոնսորցիումի բաժնետոմսերը գնելու մասին նախագահ Ալիեւի կարգադրությունը հաստատ կօգնի փրկել դստրերի ներդրումները: Չնայած, առայժմ պարզ չէ, թե որքան գումար նրա ընտանիքը կկարողանա վերադարձնել, քանի որ գնման պայմանները դեռ համաձայնեցված չեն: Գին սահմանելու համար էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությունն ու ԿԲ-ն երկու ամիս ժամանակ ունեն:

Անհասկանալի է նաեւ, թե ինչու են իշխանությունները առհասարակ պարտավոր այդքան գումար ծախսել՝ այդ ակտիվները գնելու համար:Սկզբնական համաձայնագիրը կոնսորցիումին պարտավորեցնում էր կառավարությանը 2 մլն դոլարի չափով պարգեւավճար տրամադրել, ինչի մասին սկզբնական փուլում իրենց պաշտոնական հաղորդագրություններում հիշատակում էին չինովնիկները: Սակայն OCCRP-ի տրամադրության տակ եղած պաշտոնական տվյալների համաձայն՝ կոնսորցիումը առայժմ այդ գումարը չի վճարել, ընդ որում դրա համար այն պետք է տուգանվի 2.8 մլն դոլարի չափով: Պարգեւավճարի մասին պահանջը չկատարելը համաձայնագրի խախտում է, ինչը թույլ է տալիս իշխանություններին չեղարկել այն: Ընդ որում փաստաթղթերը վկայում են այն մասին, որ կոնսորցիումի մասնակիցները ամենեւին էլ մտահոգված չեն այս հարցով: Աուդիտորները, որոն ք ստուգում էին ֆինանսական հաշվետվությունը, նշում են, որ պրոֆիլային չինովնիկները երբեք չեն պահանջել վճարել այդ գումարը: