Ճապոնական Honda կոնցեռնը ամբողջ աշխարհում 780 հազար մեքենա է հետ կանչում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի հողերի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ հետկանչի է ենթակա 15 մոդել, այդ թվում՝ Odyssey մինիվենը: Գերատեսչությունից տեղեկացրել են, որ մեքենաների մեծ մասը հետ է կանչվում Takata ճապոնական ընկերության անվտանգության բարձիկների անսարքության պատճառով:

Հիշեցնենք, որ Takata-ն սկանդալի կենտրոնում էր հայտնվել 2014-ին, երբ պարզվել էր, որ ընկերության արտադրության անվտանգության բարձիկները կարող են անսապսելի բացվել ընթացքի պահին, ինչպես նաեւ բացվելիս մետաղական առարկաներ նետել ուղեւորների վրա: