Fiat իտալական արտադրողը որոշել է հետ կանչել Արգենտինայում իր նոր մոդելներից մեկի օգտագործման ցուցումները սեքսիզմի մեղադրանքի պատճառով, գրում է The Guardian-ը:

Թերթիկում ցուցումների մեջ, թե ինչպես է պետք հաճույք ստանալ մեքենայից, խորհուրդներ են եղել կնոջը նստեցնել հետեւի նստատեղին կոնցենտրացիան պահպանելու համար, եթե նա կարճ զգեստ է հագել, կամ եթե զգեստը կարճ չէ, բայց դուք հակված եք «շոշափել» նրան:

Արգենտինայում ընկերության ներկայացուցիչը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ կանանց իրավունքների պաշտպանության խմբերը քննադատել էին այդ ուղեցույցը: