Peace of Art կազմակերպությունն ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Գերմանիային ուղղված շնորհակալությամբ պաստառ է տեղադրել: Այս մասին հաղորդում է Armenian Weekly-ն:
«Ճշմարտությունն ընդդեմ ազգային շահի» գրառմամբ պաստառի վրա գերմանական դրոշն է, ինչպես նաեւ Կապիտոլիումի գմբեթը:
Peace of Art-ի ղեկավար Դանիել Վարուժան Խեջինյանը հայտարարել է, որ հայերը երախտագիտություն են հայտնում Գերմանիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանք նաեւ ԱՄՆ-ին կոչ են անում հետեւել Գերմանիայի օրինակին՝ հանուն ճշմարտության մի կողմ թողնելով տնտեսական շահերը:
Ավելի վաղ Peace of Art-ը հիշատակի պաստառներ էր տեղադրել Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում:





























