Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրաման, որը թույլ է տալիս օտարերկրացիներին ու քաղաքացիություն չունեցողներին ծառայել Ուկրաինայի բանակում, հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը:

«Հրամանի ընդունումը թույլ կտա օտարերկրացիներին ու քաղաքացիություն չունեցողներին, որոնք մինչ այդ զինվորական ծառայություն չեն անցել Ուկրաինայի զինված ուժերում, բարեխղճորեն կատարել իրենց պարտքը՝ Ուկրաինայի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանման ուղղությամբ»,- ասել է նա:

Նշում են, որ տվյալ հրամանի նպատակն է երկրի զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության շարքային, սերժանտային ու ավագ կազմերի կոմպլեկտավորման համակարգի կանոնակարգումը: