Ջերմուկ քաղաքում ուժեղ քամուց պոկվել են քաղաքի տների մոտ 500 քմ մակերեսով տանիքային ծածկերը, ինչի հետևանքով տանիքի մետաղական կառուցատարը ընկել է Ջերմուկի բնակիչ`35-ամյա Գայանե Խուշուդյանի վրա, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, ժամը 16:20-ի սահմաններում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Ջերմուկում տանիքի մետաղական ծածկն ընկել է 35-ամյա կնոջ վրա եւ սպանել նրան




























