Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում  հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ ֆրանկոֆոն խորհրդարանի միջեւ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւոր եւ արդյունավետ ուղղություն: