Գերմանական Spiegel պարբերականը շաբաթօրյա համարի շապիկին բրիտանական դրոշն է տեղադրել, ինչպես նաեւ գերմաներեն եւ անգլերեն գրառում. «Խնդրում ենք, մի՛ հեռացեք»:
Համարի գլխավոր թեման Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեն է: Այս մասին գրում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են մինչեւ հունիսի 9-ը երկարացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությանը մասնակցելու ցանկություն ունեցողների գրանցման ժամկետը:





























