ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնին քննադատել է ութամյա վաղեմության հոլովակի օգնությամբ: Տեսանյութը, որում գործող նախագահ Բարաք Օբաման խոսում է փրայմերիզի իր մրցակցի մասին, Թրամփը տեղադրել է իր Twitter-ում:

«Ես հազվադեպ եմ համաձայնում Օբամայի հետ, բայց խարդախ Հիլարի Քլինթոնի մասին նա հարյուր տոկոսով իրավացի է: Հրաշալի գովազդ է»,- գրել է Թրամփը:

Ըստ Lenta-ի, գովազդային հոլովակը պատրաստվել է 2008 թվականին. այն ժամանակ Օբաման նախնական ընտրություններում Քլինթոնի մրցակիցն էր: «Քլինթոնն ամեն ինչ կասի, միայն թե իրեն ընտրեն: Նա կասի ամեն ինչ, բայց ոչինչ չի փոխի»,- կադրից դուրս ասում է ձայնը:

Ավելի վաղ Քլինթոնը Թրամփին խորհուրդ էր տվել ջնջել Twitter-ում իր էջը: Նրա այդ գրառումը ռեկորդային քանակությամբ օգտատեր է վերահրապարակել: