Գերմանիայի ատգործնախարարությունը Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող պատգամավորներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելելուց: Այս մասին հայտնում է Der Spiegel շաբաթաթերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:
Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է բանաձեւ, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները անվանել է ցեղասպանություն: Դրան ի պատասխան Թուրքիան անհապաղ հետ է կանչել իր դեսպանին Բեռլինից, գերմանական խորհրդարանի այդ որոշումը անվանելով սխալ: Հետագայում Անկարան հայտարարել է, որ «գործողությունների ծրագիր» կմշակի Գերմանիայի նկատմամբ:
Գերմանիայի հասարակությունում քննադատության ալիք էին բարձրացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունները Բունդեսթագի այն 11 պատգամավորների հասցեին, որոնք թուրքական ծագում ունեն: Քանի որ նրանք բանաձեւին դեմ չէին քվեարկել՝ Էրդողանն առաջարկել էր նրանցից արյան անալիզ վերցնել, ազգությունը պարզելու համար: Այս արտահայտությունը միանշանակ գնահատվել է որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին:
Տեղի դիտորդները նշում են, որ կանցլեր Անգելա Մերկելը հիմա կախման մեջ է հայտնվել Թուրքիայի իշխանություններից, քանի որ հենց Անկարայի շնորհիվ է արգելափակվել այն կաեւորագույն երթուղին,ո րով փախստականները Եվրոպայում էին հայտնվում: Փորձագետները համարում են, որ եթե Թուրքիան ինչ ինչ պատճառներով հրաժարվի իր պարտավորություններից, ապա միգրանտների հոսքը նորից կհեղեղի ԵՄ երկրները, այդ թվում Գերմանիան, ինչը նորից նախապայմաններ կստեղծի Մեկելի վրա ճնշման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























