ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը պատմել է Պենտագոնի համակարգչային համակարգերի պաշտպանության ստուգումների մասին, որոնք ցանցահենները կատարել են գերատեսչության խնդրանքով, հայտնում է Informing–ը:

Նա ճշգրտել է, որ Պենտագոնը մոտ 1.4 հազար ցանցահենների է վարձակալել ու նրանք ավելի քան 100 զանազան թերություններ են հայտնաբերել, որոնք համակարգերը խոցելի են դարձնում:

Քարթերը նաեւ նշել է, որ այդ բոլոր ցանցահեններին նախապես ստուգել են:

«Շուտով մենք կավարտենք մեր ծրագիրը, որի շրջանակում հրավիրել էինք ստուգված ցանցահենների՝ մեր կիբերանվտանգությունը փորձելու նպատակով»,- ասել է նա տեխնոլոգիական գիտաժողովի ժամանակ, որը Վաշինգթոնում անցկացնում է Defense One ցանցային պարբերականը:

Քարթերը նաեւ նշել է, որ առաջին անգամ է ստուգումների նման ծրագիր իրականացվում դաշնային մակարդակով: