Բիլ Քլինթոնն ու Առնոլդ Շվարցենեգերը Լուիսվիլ են ժամանել, որպեսզի հրաժեշտ տան լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիին: Դերասանի «թվիթերում» հայտնվել են համատեղ լուսանկարներ ԱՄՆ նախկին նախագահի հետ, հայտնում է Life–ը:
Դերասան ու Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Շվարցենեգերը գրել եր, որ ուրախ էր Լուիսվիլում հանդիպել Բիլ Քլինթոնին, ու նշել է նրա «հրաշալի ելույթը» Մոհամեդ Ալիի հիշատակին:
«Դա հրաշալի հիշացում էր մեզ բոլորիս, որ Ալիի մեծագույն տաղանդը մարդկանց միավորելն էր»,- հավելել է Շվարցենեգերը:
Հիշեցնենք, որ հանրահայտ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին մահացել է հունիսի 4-ի առավոտյան երկարատեւ հիվանդությունից հետո:





























