Մուհամեդ Ալիի թաղմանը շոու անել ցանկացող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանր հարված է ստացել հենց Մուհամեդ Ալիի թաղմանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ուղիղ եթերում ցուցադրվող Մուհամեդ Ալիի թաղմանը ելույթով հանդես է եկել ամերիկյան հրեաների հայտնի րաբբի Միշել Լեռները՝ խիստ քննադատելով Թուրքիայի նախագահին։ «Ասեք Թուրքիայի նախագահին, որ դադարեցնի քրդերին կոտորել»,–ասել է նա։

 Նշենք, Թուրքիայի նախագահը ցանկացել էր ելույթ ունենալ Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը, սակայն Ալիի ընտանիքը մերժել էր:  Էրդողանը ցանկացել է Քաբբայից բերված սուրբ կտորի հատված դնել Ալիի դագաղի վրա, սակայն ընտանիքի անդամները դա էլ են մերժել։ Էրդողանը խնդրել էր, որ թաղմանը Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը Ղուրան կարդա, սակայն այս պահանջը եւս մերժվել է, ինչից վիրավորված Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել էր Թուրքիա։