Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգիյուս Շիմաշյուսը ընտրվել է ընդդիմադիր խորհրդարանական Ազատականների միություն կուսակցության առաջնորդ: Կազմակերպության համագումարին նրա թեկնածության օգտին է արտահայտվել 704 պատվիրակից 378-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կուսակցությունը միասնական է, ինչպես երբեք եւ վճռականորեն մտադիր է հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, վերադարձնել կորսված քաղաքական դիրքերը,-հայտնել է Շիմաշյուսը: Ի սկզբանե ազատականներին գլխավորելու հավակնում էր կուսակցության վեց անդամ, սակայն այնուհետեւ երկուսը հանեցին իրենց թեկնածությունները:
Մոտ մեկ ամիս Շիմաշյուսը Ազատականների միության ժամանակավոր նախագահն էր: Նախկին առաջնորդի` Էլիգիուս Մասյուլիսի նկատմամբ այժմ հետաքննություն է անցկացվում: Նրան կասկածում են MG Baltic կոնցերնի ներկայացուցիչներից 106 հազար եվրո կաշառք ստանալու մեջ, վերջինս զբաղվում է մեծածախ եւ մանրածախ առեւտրով, լոգիստիկայով, արտադրական բիզնեսով, ԶԼՄ-ներով, անշարժ գույքով, շինարարությամբ եւ հեռահաղորդակցական ծառայություններով: Սկանդալի սկզբին Մասյուլիսը վայր է դրել Ազատականների միության առաջնորդի լիազորությունները եւ հրաժարվել է պատգամավորական մանդատից:
Ազատականներն իրենց դիրքավորում են որպես երրորդ քաղաքական ուժը, որը այլընտրանքային է առաջին «Հայրենական միություն» - Քրիստոնյա դեմոկրատներին եւ ձախական Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: 2015-ին նրանք իրենց հաջողությամբ դրսեւորեցին քաղաքային ընտրություններին եւ կուսակցության ղեկավարներից մեկին` Շիմաշյուսին դարձրեցին Վիլնյուսի քաղաքապետ: Սակայն Մասյուլիսի հետ կապված սկանդալից հետո Ազատականների միության վարկանիշը գրեթե կիսով չափ ընկել է: Հոկտեմբերին Լիտվայում տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները:





























