Honda ընկերությունը Ճապոնիայում ներկայացրել է հիբրիդային CR-Z կուպեի «հրաժեշտի» տարբերակը, որը  Final Label անվանումն է ստացել: Մոդելը, որն արտադրվել է 2010 թվականից, մոտ ժամանակներս կհանվի հոսքագծից, հայտնում է  Motor-ը: 

Կուպեի համար մատչելի կլինի թափքի հինգ հատուկ երանգ եւ  17 դյույմանոց անփայլ ալյումինե անիվներ: Սրահում տեղադրված են մարզական բազկաթոռներ թիկնակին   «Final Label» գրությամբ: Համանման փորագրութամբ ցուցանակ է հայտնվել նաեւ կենտրոնական կամարում: 

Honda CR-Z-ը զինված է 1,5 լիտրանոց չորսգլանանի բենզինայի շարժիչով, որն աշխատում է էլեկտրական շարժիչի հետ: Հանրագումարում ագրեգատները   130 ձիաուժ են արտադրում: Փոխանցման տուփը վեցաստիճանանի   «մեխանիկա» է կամ վարիատոր:

Հինգ ու կես տարվա ընթացքում «Հոնդան» մոտ չորս մլն CR-Z հիբրիդ է թողարկել: Վերջին տարիներին այդ մոդելի պահանջարկի կտրուկ անկում է դիտարկվել, որն այդ պատճառով 2014-ի սկզբին հանել են եվրոպական շուկայից: Միաժամանակ կուպեն թողել էին ԱՄՆ-ում, սակայն այնտեղ 2015-ին մոտ հազար մեքենա է թողարկվել: