Ռոբերտ Բոշ հիմնադրամի «ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւ» ծրագիրը, որն արդեն 8 տարի իրականացվում է Բեռլինի լրագրողական դպրոցի հետ համատեղ, այս անգամ կանցկացվի 2011թ. մարտի 1-ից մայիսի 31-ը Բեռլինում:
Այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները:
Առաջին ամսվա ընթացքում մասնակիցները քննարկումների եւ դասախոսությունների միջոցով ձեռք կբերեն գիտելիքներ Գերմանիայի եւ նրա արեւելյան հարեւան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրամիության մասին: Այնուհետեւ լրագրողներն, ըստ մասնագիտացման, երկու ամիս պրակտիկա կանցնեն Գերմանիայի մայրաքաղաքի թերթի, ռադիոյի կամ հեռուստատեսության խմբագրություններում: Նրանք կծանոթանան իրենց գերմանացի գործընկերների աշխատանքային առօրյային եւ հնարավորություն կունենան հյուրընկալող խմբագրության համար նյութեր պատրաստել:
Մասնակիցներին կտրամադրվի՝
- Ամսական կրթաթոշակ, որը կազմում է 1.100 եվրո
- Աջակցություն իրենց հյուրրնկալող խմբագրությունում պատասխանատու անձանց կողմից
- Աջակցություն բնակարան գտնելու հարցում
- Բժշկական ապահովագրություն
- Հասարակական տրանսպորտի միջոցներից օգտվելու ամսական տոմս
Պարտադիր նախապայմաններն են՝
- Լրագրողական փորձ
- Գերմաներենի լավ իմացություն (գրավոր եւ բանավոր)
Դիմորդների հետ հարցազրույցն անց է կացվելու ԳԴՀ-ի մասնագետների կողմից նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին:




























