Հնդկաստանի Գուջարաթ նահանգի իշխանությունները տեղի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել առյուծների հետ սելֆի չանել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ առյուծները հարձակվել են իրենց հետ լուսանկարվել ցանկացող մարդկանց վրա։ Մասնավորապես, Gir Forest ազգային պարկում առնվազն երեք մարդ է մահացել առյուծների հետ սելֆի անելու պահին։ Մահացածներից մեկը 14-ամյա տղա էր։

Հնդկաստանի առանձին քաղաքներում ընդհանրապես արգելվել է սելֆին։

Նշեբնք, որ այս տարվա փետրվարին 11-րդ դասարանի աշակերտ էր մահացել, որը փորձել էր սելֆի անել մոտեցող գնացքի ֆոնին։ Հունվարին էլ ավստրիացի զբոսաշրջիկ կին էր մահացել, որն ընկել էր ջրհորը Ջունագարհ նավահանգստի ֆոնին սելֆի անելիս։