ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը բացառում է Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը։
Նրա խոսքով, ահաբեկչությունների հարցերի հանձնաժողովը ապացույցներ չի գտել, որոնք կհիմնավորեն Սաուդյան Արաբիայի մասնակցությունը այդ ահաբեկչությանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ հանձնաժողովի զեկույցում կա 28 գաղտնի էջ, որտեղ խոսվում է Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին։
Ավելի ուշ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնսթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այդ ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր ապացույցներ չունի։





























