Ամերիկյան Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության եւ պատանդառության հետեւանքով առնվազն 40 մարդ է վիրավորվել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Օռլանդոյի քաղաքապետ Բադդի Դայերը տեղեկացրել է, որ 42 մարդ է հոսպիտալացվել:
Քաղաքի ոստիկանության ղեկավար Ջոն Մինան հաստատել է, որ զոհերի թիվը նույնպես մեծ է: Ոստիկանությունը կրակ է բացել մարդկանց պատանդառած տղամարդու ուղղությամբ: Մինան նշել է, որ կասկածյալը ոչնչացված է:




























