ՀԴԲ-ն ուսումնասիրում է ամերիկյան Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում հրաձգություն կազմակերպած անձի կապն իսլամական ծայրահեղական խմբավորումների հետ:
Ըստ CNN հեռուստաալիքի, այս լուրը, սակայն, դեռեւս չի հաստատվել:
Օրենջ շրջանի շերիֆ Ջերրի Դեմինգսն ավելի վաղ հաղորդել էր, որ գործը կարող է որակվել որպես «տեղական ահաբեկչություն», այսինքն՝ ԱՄՆ բնակչի կողմից տեղական շարժառիթներով իրականացված ահաբեկչական գործողություն:
Հիշեցնենք, որ Pulse գիշերային ակումբում իրականացված հրաձգության հետեւանքով շուրջ 20 մարդ է զոհվել, առնվազն 42 վիրավոր կա: Ոստիկանությունը փոխհրաձգություն է սկսել կասկածյալի հետ, 3 ժամ տեւած դիմակայությունից հետո կասկածյալը սպանվել է:




























