National geographic-ը ներկայացրել է մոլորակի 10 վայրերը, որոնք ամենից շատ պետք է գրավեն զբոսաշրջիկներին։ Այդ շարքում առաջին տեղում Սյունիքի մարզում գտնվող Տաթեւի հայտնի վանական համալիրն է։

Պարբերականը, մասնավորապես, գրում է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում գտնվող փոքրիկ Հայաստանի անունը հաճախ է ասոցացվել հակամարտության հետ։ Հայաստանը 1700 քառակուսի մղոն տարածք ունեցող Լեռնային Ղարաբաղի համար պատերազմ է մղում Ադրբեջանի դեմ։ 1994-ին հրադադար է կնքվել։ Լեռնային Ղարաբաղը համարվում է չճանաչված հանրապետություն։
Չնայած ԼՂ սահմանի երկայնքով հատուկենտ փոխհրաձգություններին, Հայաստանն այսօր անվտանգ է, ուր բուռն կերպով զարգանում են զբոսաշրջային ենթակառուցվածքները։
Ինչու գնալ հիմա
Քչերը գիտեն, որ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն մ.թ. 301 թվականին։ Հայաստանի հնագույն եկեղեցիները, վանական համալիրները, կանաչ վայրի կիրճերում եւ լեռների գագաթներին, թվում է աշխարհում լավագույնս են պահպանվել։ Մինչ մյուս քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը խունացել կամ ոչնչացել են, Գեղարդի վանական համալիրի պատին փորագրված քարե Արյուծները, Սանահինի վանքի բարդ քանդակներով խաչքարերը (քարե գերեզմաններ) կանգնած են որպես աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի ստեղծագործ ուժի վկայություն։
Հայաստանի եկեղեցիները այս երկրի միակ գրավիչ վայրերը չեն։ Վայրի ծաղիկներով պատված լեռներն ու հովիտներն այստեղ ավելի հասանելի են, քան Վրաստանի գլխապտույտ առաջացնող լեռնային կածաններում։ Հայաստանը լի է հեթանոսական տաճարներով, ինչպիսին Գառնիի տաճարն է, նրա գեղեցիկ վայրերից են հանգստավայր Դիլիջանը, որը կոչում են «Հայաստանի Շվեյցարիա»։
Բաց մի թողեք
Շատ զբոսաշրջիկներ կենտրոնանում են Երեւանի շուրջը, բայց տաքսու վարորդին վճարելով մոտ 50 դոլար եւ կես օր մեքենայով կտրելով, դուք կարող եք հասնել ժայռերի ու քարանձավների հարեւանությամբ գտնվող Գորիս։
Այստեղ ոլորուն կածաններով ու քարանձավների կողքով կարելի է հասնել Հին Խնձորեսկ գյուղ, իսկ մի քանի րոպե ավտոբուսով երթեւեկելով կհսանեք լեռան գագաթին կանգնած 9-րդ դարի վանական համալիրին՝ Տաթեւին, որը ժամանակին հայկական մշակույթի ու կրթության մայրաքաղաքն է եղել։ Տաթեւ կարելի է հասնել նաեւ աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ «Տաթեւերի» միջոցով։
Գործնական խորհուրդ
Եթե դուք որոշել եք Հայաստանից հետո այցելել նաեւ Ադրբեջան, ապա պետք է տեղյակ լինեք, որ սահմանապահ հսկողությունը կարող է կասկածելի տպավորություն ունենալ ձեր նախորդ այցի հետ կապված, իսկ եթե կասկածեն, որ դուք եղել եք նաեւ Ղարաբաղում, ապա հնարավոր է, ձեզ արգլեն մուտք գործել իրենց երկիր։
2. Սան խուան դել Սուրի ծովածոց, Նիկարագուա

3. Նեպալի Անապուրնայի երթուղին

4. Հնագույն Պերսեպոլիսը՝ Իրանի Շիրազ քաղաքի մոտ

5. Դահուկային ուղիները Բրեզովիցայում, Կոսովո

6. Կալյան մզկիթը Բուխարայում, Ուզբեկստան

7. Համաշխարհային ժառանգության նմուշ Բութրինթում, Ալբանիա

8. Ֆատուկամա հրվանդան, Թիմոր Լեստե

9. Աբանոթուբանի թաղամասը Թբիլիսիի կենտրոնում

10 Միջերկրական ծովի ափ Թունիսում






























