«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ստանձնել են Օռլանդոյի ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում զինված հարձակումը, որի հետեւանքով ավելի քան 100 մարդ է զոհվել եւ վիրավորվել, իրականացրել է ԻՊ-ի զինյալը»,- ահաբեկիչների հայտարարությունն է մեջբերում Reuters-ը:

Օռլանդոյի գեյ-ակումբում հրաձգության հետեւանքով 50 մարդ է զոհվել, 53-ը՝ վիրավորվել: Ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով հարձակում իրականացրած տղամարդը սպանվել է: Ոստիկանությունը նրա անունը չի նշում, սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինի մասին է: