Հնդկաստանում ռազմական ՄիԳ-27 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Indian Express-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգում: Ինքնաթիռում երկու օդաչու է եղել, նրանք երկուսն էլ հասցրել են դուրս ցատկել ինքնաթիռից:  

Նախնական տվյալների համաձայն, կործանիչի անկման հետեւանքով երկու տուն է վնասվել, երեք մարդ տուժել է: 

Նշվում է, որ ինքնաթիռը մարզական թռիչք է իրականացրել եւ կործանվել է թռիչքից անմիջապես հետո: