Էյֆելյան աշտարակը կլուսավորեն ԱՄՆ դրոշի գույներով՝ Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) ողբերգության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
Բացի դրանից ԱՄՆ Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա կբարձրացվի ԱՄՆ դրոշը: Քաղաքային խորհրդի նիստն էլ կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ զոհերի հիշատակին:
Հունիսի 12-ին Օռլանդոյում զինված հարձակման են ենթարկվել գիշերային ակումբի հաճախորդները: Վերջին տվյալներով զոհվել է առնվազն 49 ու վիրավորվել 53 մարդ: Հանցագործը սպանվել է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել:




























