Հանրապետությունում արդեն օգոստոսին հնարավոր է անջատվի անալոգային հեռարձակումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
«Անվճար սարքերի լրացուցիչ խմբաքանակն արդեն Հայաստանում է, սկսել ենք բաժանել մարդկանց»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Նշենք, որ անվճար սարքերից ստացել են արդեն 46, 5 հազար ընտանիք, այժմ դրանք կստանան եւս 61,1 հազարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում անալոգային հեռարձակումը պետք է անջատվեր դեռեւս հունվարի 1-ին, սակայն սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար տրամադրվելիք սարքերը Հայաստան բերվեցին ավելի ուշ:





























