Չինաստանի մայրաքաղաք Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանն այսօր՝ հունիսի 13-ին, մոտ 580 չվերթ է չեղարկել ուժեղ կայծակի եւ հեղեղների պատճառով։ Օդանավակայանի էլեկտրոնային ցուցատախտակը վկայում է, որ եւս 120 չվերթ հետաձգվել է, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Պեկինում հորդառատ անձրեւները սկսվել էին օրվա երկրորդ կեսին։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ քաղաքի մեծ մասում 20-40 մմ տեղումներ են թափվել։ Որոշ շրջաններում այդ ցուցանիշը հասել է 50-80 մմ։
Մայրաքաղաքի իշխանությունները ընկերություններին եւ հաստատություններին խնդրում են անբարենպաստ եղանակային պայմաններում փոփոխություններ կատարել աշխատանքային գրաֆիկում եւ անձնակազմին շուտ տուն ուղարկել՝ ճանապարհներին երթեւեկությունը չխցանելու համար։




























