ԱՄն Օռլանդո քաղաքում հրաձգություն կազմակերպած հանցագործը երկու անգամ այցելել էր Սաուդյան Արաբիայի սրբազան վայրերը։ Այս մասին հայտնել է թագավորության ՆԳՆ ներկայացուցիչ Մանսուր աթ Թուրքին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Օմար Մաթինը երկու անգամ ումրա է կատարել (փոքր հաջ Մեքքա)»,– մեջբերում է գեներալի խոսքը CNN–ի արաբական ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 49 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: Երեք ժամ տեւած դիմադրությունից հետո ոստիկանների գրոհի արդյունքում ահաբեկիչը սպանվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել:




























