Zotye ավտոկոնցեռնը սերիական մեքենա է արտադրել, որը շատ նման է Volkswagen Cross Coupe GTE քրոսովերին։

Zotye Damai X7 նոր քրոսովերի շնորհանդեսը դեռ նոր պիտի կայանա, որը, ըստ երեւույթին, կլինի Շանհայի ավտոսրահում։ Բայց նորամուծությունն արդեն խոստանում է առաջ բերել եթե ոչ սկանդալ, ապա առնվազն բարձրագոչ հրապարակումներ։ CarNewsChina–ի ֆոտոլրտեսները Zotye գործարանում լուսանկարել են մեքենան։ Ուշադիր զննելու դեպքում պարզվում է, որ որոշ դետալներով այն նույնությամբ կրկնում է Volkswagen Cross Coupe GTE–ի կոնցեպտ մեքենայի արտաքինը։

Փոխառություններ են նկատվում մեքենայի առաջնամասի դիզայնում եւ ինտերիերում։ Այժմ գերմանական ավտոկոնցեռնի երեւակայական հնարքների դաշտը սեղմվում է։ Նրանք պետք է ջանան ստեղծել այնպիսի մեքենա, որը մի կողմից նման կլինի Cross Coupe GTE–ին, իսկ մյուս կողմից նման չի լինի չինական մեքենային, փոխանցում է Life–ը։