Իսպանիայի չորս առաջատար կուսակցությունների առաջնորդները իրենց հեռուստաբանավեճների ընթացքում խոստացել են իշխանության գալու դեպքում կատարել Իսպանիայի պարտավարությունները ԵՄ առջեւ ու ընդունել 18 հազար փախստականների Եվրոհանձնաժողովի քվոտաներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Միասին կարո՛ղ ենք» բլոկի առաջնորդ Պաբլո Իգլեսիասը հայտնել է,որ «եթե Իսպանիան պետք է 18 հազար փախստականների ընդունի, ուրեմն նրանց պետք է ընդունել»: Ընդ որում նա քննադատել է ծագման երկիր հարկադիր վերադարձի պրակտիկան ու հայտարարել, որ «պետք է հասնել նրան, որ փախստականները կարողանան ապաստան պահանջել դեսպանատներում ու ցանկացած երկրում», հայտնելով որ հիմա «եվրոպական օրենսդրությունը չի կատարվում»:
Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը նույնպես խոստացել է իշխանության գալու դեպքում կատարել Իսպանիայի՝ 18 հազար փախստական ընդունելու պատավորությունը: «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցության ղեկավար Ալբերտ Ռիվերան հայտնել է, որ «հիմա լավագույն պահը չէ միջազգային պարտավորություններից հրաժարվելու համար»:
Ժողովրդական կուսակցության առաջնորդ ՝ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը իր հերթին հիշեցրել է, որ Իսպանիան ԵՄ-ում չորրորդ երկիրն է ընդունած փախստականների քանակով: «Մենք ընդունել ենք յուրատեսակ Մարշալի պլան Աֆրիկայի վերաբերյալ: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- հավելել է Ռահոյը:
Այսօրվա դրությաամբ Իսպանիան ԵՄ քվոտաներով ընդունել է միայն 124 փախստականների այն 18 հազարից, որոնց պարտավոր էր ընդունել մինչեւ 2017-ի վերջը: Մինչեւ ամռան վերջը երկիրը, ՆԳՆ ղեկավար Խորխե ֆերնանդես Դիասի խոսքով պետք է հազար մարդ ընդունի:





























