Փարիզում Էյֆելյան աշտարակը լուսավորվել է ԼԳԲՏ հանրույթի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի, հայտնում է Fox News–ը։
Դրանից բացի, աշտարակի վրա ծածանվել է ԱՄՆ դրոշը։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 49 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: Երեք ժամ տեւած դիմադրությունից հետո ոստիկանների գրոհի արդյունքում ահաբեկիչը սպանվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել:





























