ԱՄՆ–ում ստեղծվել է Օռլանդոյի գեյ–ակումբի զոհերի աջակցության հատուկ բարեգործական հիմնադրամ։ Մեկ օրում ամերիկացիները հավաքել են ավելի քան 2.8 մլն դոլար, հայտնում է GoFundMe հիմնադրամի կայքը։

Դրամահավաքության այս արշավը կարող է դառնալ վերջին շրջանում ամենախոշորը, քանի որ դրան արդեն մասնակցել է ավելի քան 62 հազար մարդ։ Հիմնադրամի տեղեկություններով՝ բարեգործական ակցիայի մեկնարկից հետո առաջին 30 ժամում ամեն րոպեն մեկ միջինում 1231 դոլար էր հանգանակվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Բարեգործական ակցիայի անմիջական նախաձեռնողը Equality Florida (իրավահավասարություն Ֆլորիդայում)ԼԳՏԲ հանրույթն է եղել

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 50 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: Երեք ժամ տեւած դիմադրությունից հետո ոստիկանների գրոհի արդյունքում ահաբեկիչը սպանվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել: