Փարիզի իշխանությունները մայրաքաղաքի արվարձանում ոստիկանի սպանությունն ահաբեկչություն են որակել։ Այս մասին ասել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, հայտնում է Reuters–ը։
Նշենք, որ հունիսի 13-ի երեկոյան Մանիանվիլում (Իլ դե Ֆրանսի շրջան) հանցագործը հարձակվել էր ոստիկանի վրա եւ դանակի 9 հարված հասցրել նրան, որից հետո թաքնվել էր ոստիկանի տանը, որտեղ գտնվում էին նրա կինն ու որդին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը զոհվածի հարեւանն էր, բայց այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Չարագործին սպանել են ազգային գվարդիայի մարտիկները գրոհի ժամանակ։ Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է զոհվածի կնոջ դին։
Ավելի ուշ ԻՊ–ը ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը։





























