The Global Drug Survey-ի հետազոտության արդյունքների համաձայն, բրիտանացիներն աշխարհում ազոտի ենթօքսիդի հիմնական սպառողներն են, այն հայտնի է որպես ուրախացնող գազ, հայտնում է The Guardian-ը:
20 երկրում երբեւէ թմրանյութ ընդունած մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ աճել է ուրախացնող գազի սպառումը, որը նյարդաբանական խնդիրներ է առաջացնում: Այսպես, հետազոտության շրջանակում հարցվածների 8,5 տոկոսը խոստովանել է, որ անցյալ տարի ուրախացնող գազ է օգտագործել: Միաժամանակ ավելի վաղ այդ ցուցանիշը 6,5 տոկոս էր կազմում:
Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայում այդ նյութն անհամեմատ ավելի ժողովրդական է, քան ցանկացած այլ երկրում, որտեղ անցկացվել է հարցումը: Պատասխանողների կեսից ավելին (51,3 տոկոս) հայտնել է, որ կյանքում գոնե մեկ անգամ ընդունել է այն, 38 տոկոսը` վերջին 12 ամսվա ընթացքում:
Օռլանդոյի հրաձիգի նախկին կինը պատմել է նրա նույնասեռական հակումների մասին
Օռլանդոյում գիշերային Pulse գեյ-ակումբում զանգվածային սպանություն կատարած Օմար Մաթինը նույնասեռական հակումներ ուներ, հայտնում է New York Post թերթը` վկայակոչելով բրազիլական հեռուստաալիքին տված հարցազրույցում նրա նախկին կնոջ հայտարարությունը:
Սիտորա Յուսուֆին 2009-ին երեք ամիս ամուսնացած է եղել Մաթինի հետ: Նրա ներկայիս փեսացուն` Մարկո Դիասը հարսնացուի անունից հայտնել է, որ վերջինիս կարծիքով Մաթինը նույնասեռական հակումներ է ունեցել, իսկ տղամարդու հայրը կնոջ ներկայությամբ նրան նույնասեռական է կոչել: Դիասը հավելել է, որ «ՀԴԲ-ն նրան խնդրել է դա չպատմել ամերիկյան լրատվամիջոցներին»:
Մաթինի ոչ ավանդական կողմնորոշման մասին լրատվամիջոցներին պատմել է նաեւ ոստիկանական ակադեմիայի նրա նախկին համակուրսեցին, որի անունը չեն հայտնում: Նա Palm Beach Post պարբերականին հայտնել է, որ Մաթինը մի անգամ իրեն ժամադրության է հրավիրել: Տղամարդը հավելել է, որ ինքը, Մաթինը եւ այլ համակուրսեցիներ Ֆլորիդայում Ինդիան-Ռիվեր քոլեջին կից ոստիկանական ակադեմիայում միասին ժամանակ են անցկացրել, դասերից հետո երբեմն միասին այցելել են գեյ-ակումբներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Pulse գեյ-ակումբի այցելուները Օմար Մաթինին արդեն տեսել են այդ հաստատությունում:
Կիրակի Օռլանդոյում գեյ-ակումբում հրաձգության ընթացքում 49 մարդ մահացել է եւ 53-ը վիրավորվել: Ֆլորիդայում հարձակումն իրականացրած` աֆղանական ծագումով բնակիչ Օմար Մաթինը ոստիկանության կողմից վերացվել է: Միջադեպը ԱՄՆ-ի պատմության մեջ նման հանցագործությունների զոհերի թվով խոշորագույնն է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























