Գերմանական արտադրող Mercedes-Benz-ը Չինաստանում 6302 Smart ավտոմեքենա է հետ կանչում կապոտի փականի անսարքության պատճառով: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով ՉԺՀ-ի որակի վերահսկողության, տեսչական ստուգումների եւ կարանտինի պետական վարչությանը:
Գործակալության տվյալներով, հետկանչի ենթակա բոլոր մեքենաներն արտադրվել են 2015-ի մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Անսարքությունը կարող է մեքենայի բարձր արագությամբ ընթացքի պարագայում կապոտի բացման պատճառ դառնալ, նշել է գերատեսչությունը:
Թերություն ունեցող մեքենաների հետկանչը կսկսվի հունիսի 15-ից: Անսարքությունների վերացումը կկատարվի անվճար:





























