Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ուկրաինացիներ Գենադի Աֆանասեւին եւ Յուրի Սոլոշենկոյին, հայտնում է Կրեմլի կայքը:
«Նախագահն իր հրամանագրով ներում է շնորհել Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից 2014-ի դեկտեմբերի 17-ին ազատազրկման դատապարտված Գենադի Աֆանասեւին` նրան ազատելով պատժի հետագա կրումից: Մեկ այլ հրամանագրով պետության ղեկավարը ներում է շնորհել Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից 2015-ի հոկտեմբերի 14-ին ազատազրկման դատապարտված Յուրի Սոլոշենկոյին` նրան ազատելով պատժի հետագա կրումից», — ասված է հաղորդագրության մեջ:





























