ԱՄՆ-ում Քալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում հրաձգության հետեւանքով զոհվել է մի տասնվեցամյա աղջիկ, հինգ մարդ էլ վիրավորվել է, հայտնում է Easy Bay Times-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն միջոցառմանը, որը նվիրված էր տուժածների վերջերս մահացած ծանոթի հիշատակին:

Ոստիկանության հաղորդագրությամբ, երկու մարդկանց ստացած վիրավորումները հարզենային չեն եղել:

Կրակողը ավտոմեքենայով փախուստի է դիմել: Նրա անձն ու հանցագործության դրդապատճառները անհայտ են: