ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մեծ շանսեր ունի բարձրացնել իր վարկանիշը ազատ զենք կրելու քննարկումների ֆոնին, որոնք ուշադրության կենտրոնում են հայտնվել Օռլանդոյի ողբերգական դեպքերից հետո, գրում է The New York Times–ը։
Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը հայտնել էր, որ մտադիր է պաշտպանել զենք կրելու ամերիկացիների իրավունքը։ Այդ հարցում նրա դիրքորոշումը մոտ է քիչ կրթված ներգաղթյալների դիրքորոշմանը, որոնց աջակցությունն անհրաժեշտ է Թրամփին Սպիտակ տանը հայտնվելու համար։
Օռլանդոյում ահաբեկչությունից հետո ելույթ ունենալիս Թրամփը առանձնակի շեշտել էր այդ դիրքորոշումը եւ այն, որ Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակից Հիլարի Քլինթոնն ուզում է «խլել ամերիկացիների զենքը»։
Pew Research–ի հետազոտությունների համաձայն՝ սպիտակամորթ աշխատավոր զանգվածների մոտ կեսը պաշտպանում է զենք կրելու իրավունքը։ Այդ հարցում Թրամփն ունի դեմոկրատ ընտրողների աջակցության շատ ավելի մեծ տոկոս, քան որեւէ ուրիշ մեկը։
Հոդվածագրի կարծիքով զենք կրելու հարցը կարող է Թրամփի համար շատ ավելի լուրջ հաղթաթուղթ լինել, քան միգրացիայի խնդիրը, որի վրա նա սովորաբար ուշադրություն է հրավիրում։





























