BMW գերմանական ավտոկոնցեռնը մանկական նստատեղի ամրացման խոտանի պատճառով ամբողջ աշխարհում հետ է կանչում 622 հազար ամենագնաց, այդ թվում՝ 189 հազար մեքենա ԱՄՆ–ում, հայտնում է Associated Press–ը։

Հետկանչի են ենթակա 2011–201թթ.  BMW X3 եւ  2015–2017թթ. BMW X4 ամենագնացները։

Գործակալությունը նշում է, որ անսարքությունը հայտնաբերվել է ս.թ. մարտին՝ եվրոպացի հաճախորդներից մեկի բողոքից հետո։

Մեքենաների հետկանչը կսկսվի հուլիսի 12-ին։ Անսարքությունների շտկումն իրականցվում է անվճար։