Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը նորից հայտնել է այն սպառնալիքների մասին, որոնք Ռուսաստանը ներկայացնում է Արեւմուտքի համար:

Մաչերեւիչի խոսքով այն, որ ոչ բոլորն են հասկանում Ռուսաստանի «տարբերությունը» արեւմտյան երկրներից, հանգեցնում է «համակարգված, կրկնվող սխալների» Մոսկվայի նկատմամբ ռազմավարության հարցում:

«Ռուս ժողովրդի նկատմամբ ամբողջ հարգանքով հանդերձ... Սա չի փոխում այն փաստը, որ Ռուսաստանը ամենամեծ սպառնալիքն է աշխարհի անվտանգության համար», մեջբերում է նախարարի խոսքը PAP լրատվական գործակալությունը:

Լեհ քաղաքական գործչի կարծիքով արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը ու դաշինքի գալիք գագաթնաժողովը որը անցնելու Վարշավայում հուլիսի սկզբին, պատմական փուլ են ՆԱՏՕ-ի զարգացման մեջ ու փոխում են դրա ճարտարապետությունը:

Լեհաստանի պաշտպանության նախարարը բազմիցս հայտնվել է ուշադրության կենտրոնում իր հակառուսական հայտարարությունների պատճառով:

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են Եվրոպայում ռազմական գործունեությոնը ընդլայնելու մասին: Մասնավորապես խոսքը ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանների երկայնքով՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ու Լեհաստանում չորս գումարտակների տեղակայման մասին է:

Մեկնաբանելով դաշինքի քաղաքականությունը՝ Մոսկվան հայտնել է ՆԱՏՕ-ի ակտիվության աննախադեպ ընդլայնման մասին: Ռուսաստանի իշխանությունները բազմիցս շեշտել են, որ չեն ձգտում առճակատման Արեւմուտքի հետ, բայց պատրաստ են պատասխան գործողություններ ձեռնարկել իրենց անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: