Թաիլանդում մահացել է երեք տարեկան աղջիկ, որի վրա էին ընկել բուդդայական եկեղեցու զանգերը, հայտնում է Bangkok Post–ը

Պարբերականի տվյալներով միջադեպը տեղի է ունեցել Նակխոնտաթչասիմ նահանգում: Տեղի Զարգացման կենտրոնի 16 սաների հետ միասին երեխան զբոսարշավի էր գնացել տաճարի հարակից տարածք: Երեխաները դաստիարակների հսկողության տակ էին:

Մի պահ անհայտ պատճառով փլվել է աղյուսե սյուներից մեկը, որին ամրացված էր զանգերի մետաղական ձողը: Դրա հետեւանքով զանգերը ընկել են երեք խաղացող երեխաների վրա: Երկու տղաները թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ աղջկան, որի վնասվածքներն ավելի լուրջ էին, շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է:

Տեղի իշխանությունները սկսել են հետաքննել կատարվածը, նրանք մտադիր են պարզել սյան փլվելու պատճառը: