Հայտնաբերվել է Միջերկրական ծովն ընկած՝ EgyptAir ավիաընկերության եգիպտական «Ա320» օդանավի սեւ արկղերից մեկը, հայտնում է «Ալ Վատան» պարբերականը:

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունում պարբերականի աղբյուրի տվյալներով առաջիկա ժամերին այս մասին պաշտոնապես կհայտարարեն:

Մինչ այդ Եգիպտոսը «Ա 320»-ի սեւ արկղերի որոնման համար ուղարկել էր մի սուզանավ, որն ունակ է աշխատանքներ իրականացնել ավելի քան 3 հազար մետր խորության վրա:

EgyptAir ավիաընկերության «Ա320» օդանավը, որը Փարիզից Կահիրե էր թռչում MS804 չվերթով ռադարների էկրաններից անհետացել էր մայիսի 19-ի առավոտյան Միջերկրական ծովի վրայով անցնելիս: Օդանավում 66 մարդ կար: