Ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ռուս Ուղղափառ եկեղեցուց անջատվելու մտադրություն չի ունեցել: Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքության Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության ղեկավար Վասիլի Անիսիմովը:
«Ուկրաինական ուղղափառ եկեղեցին առանձնանալու ցանկություն չի ունեցել: Դա բացարձակապես աբսուրդային, անօրինական հայտարարություն է»,- ասել է նա:
«Մոսկվան է խոսում» ռադիոկայանի փոխանցմամբ, Անիսիմովը հավելել է, որ Ռադայի պատգամավորներն անջատում պահանջելու որեւէ օրինական հիմք չունեն, քանի որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին անկախ է աշխարհիկ պետությունից եւ սահմանափակված չէ Ուկրաինայի սահմաններում:





























