Ամերիկացի գրող, «Դա Վինչիի կոդը» վեպի հեղինակ Դեն Բրաունը 300 հազար եվրո է նվիրաբերել նիդեռլանդական գրադարանին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ամստերդամի Ռիթմանի գրադարանում Բրաունը նյութեր է հավաքել իր մի քանի հայտնի ստեղծագործությունների համար: Ի նշան երախտագիտության՝ գրողը որոշել է գումար նվիրաբերել հաստատությանը:
Այս միջոցները կուղղվեն հերմետիզմին նվիրված հազվագյուտ գրքերի եւ ձեռագրերի մի մասի թվայնացմանը: Այս ուսմունքի մասին Բրաունը հիշատակել է իր «Կորսված խորհրդանիշը» եւ «Ինֆեռնո» վեպերում:
Շուրջ 4600 աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են մինչեւ 1800 թվականը, առցանց տարբերակով հասանելի կլինեն արդեն 2017 թվականին գարնանը:





























