Volkswagen-ի ղեկավար Մատիաս Մյուլերը «Ռազմավարություն 2025» նոր հայեցակարգ է ներկայացրել, որն ընկերության պատմության մեջ «պարադիգմայի խոշորագույն փոփոխություն» է նշանակում: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Մյուլլերն առաջարկել է կենտրոնանալ եկամտի նոր պոտենցիալ աղբյուրների ուղղությամբ, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները, ինքնակառավարվող մեքենաներն ու բբջային հավելվածների մշակումը:
Նրա տվյալներով, մինչեւ 2025 թվականը գերմանական ընկերությունն ավելի քան 30 նոր էլեկտրական մեքենա կներկայացնի՝ ծրագրելով տարեկան դրանց վաճառքի թիվը հասցնել 2-3 մլն միավորի:
Ըստ Gazeta-ի, ռազմավարության նպատակն է՝ մինչեւ 2025 թվականը վաճառքի եկամտաբերությունը հասցնել 7-8%-ի՝ այժմյան 6%-ի փոխարեն:
Ընկերության ղեկավարը նաեւ առաջարկել է պահեստամասերի արտադրությունն ավելի մրցունակ դարձնել, իսկ դրա համար ավելի հաճախ կողմնակի արտադրողների ներգրավել:





























