Ռուսաստանը հետաքրքրված է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության   (ԵԱՏՄ) միջեւ համագործակցության հաստատմամբ, եւ այդ ուղղությամբ առաջին քայլ կարող էր դառնալ փորձագիտական երկխոսությունը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ առեւտուրը եւ ներդրումները: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Որպես առաջին ընդառաջ քայլ, կարելի էր հարցերի լայն շրջանակի վերաբերյալ վերականգնել փորձագետների միջեւ երկխոսությունը: Դա առեւտուրն է, տեխնիկական կարգավորումը, մաքսային վարչարարությունը», — ասել է Պուտինը, ելույթ ունենալով Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստին: 

«Այսպիսով, մենք կկարողանանք բազա մշակել հետագա համագործակցության եւ փոխգործակցության համար», — հավելել է ՌԴ նախագահը: