Mitsubishi Motors ընկերությունը 2016–ին 480 մլն դոլար կտրամադրի վառելիքային սկանդալի հետեւանքների վերացմանը, հայտնում է  Bloobmberg-ը:

Յուրաքանչյուր տուժած ավտոտիրոջ ընկերությունը  959 դոլար կվճարի, բացի այդ, կփոխհատուցի վառելիքի եւ հարկերի ծախսերի միջեւ տարբերությունը: Չի հաղորդվում, թե երբ կսկսվեն վճարումները: 

Mitsubishi-ի գնահատականներով, ճապոնական շուկայում վառելիքի ծախսի սխալ տվյալներով  625 հազար մեքենա էր վաճառվել: 

2016-ի ապրիլին Mitsubishi-ն խոստովանել է, որ 25 տարվա ընթացքում Ճապոնիայի իշխանություններին սխալ տեղեկություններ է ուղարկել իր մի քանի մոդելում վառելիքի ծախսի մասին: Մայիսին հայտնի է դարձել, որ  Mitsubishi Motors-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կգնի Nissan ընկերությունը: