2016-ի աշնանը Փարիզի ավտոշոուի շրջանակներում կկայանա Dacia Sandero նոր հեչբեքի պրեմիերան:
Dacia Sandero-ն կունենա նոր, ավելի ժամանակակից ներքին դիզայն, արտաքին տեսքի որոշակի փոփոխություններ, ինչպես նաեւ նոր շարժիչ:
Լրագրողները պարզել են, որ մեքենան սկզբունքորեն նոր արտանետիչ խողովակ կունենա, ինչը թույլ է տալիս մտածել, որ Dacia Sandero-ն նոր շարժիչ կունենա: Շարժիչի ենթադրյալ հզորությունը 90 ձիաուժ է փոխանցում է Car.ru-ն:





























