Brabus-ի թյունինգային արհեստանոցը «24 ժամ Լը-Ման»-ի մրցարշավին ներկայացրել է Mercedes-AMG S63-ի հիմքի վրա աշխարհում ամենաարագաշարժ կաբրիոլետը, հայտնում է Autoblog-ը:
Ավտոմեքենան զինված է 8 գլանանի 838 ձիաուժ հզորությամբ 6 լիտրանոց շարժիչով, որն ուժեղացված է տուրբինային նոր կոմպրեսորներով եւ նոր արտաժայքումային համակարգով: Մեքենայի լիահաղորդակային ագրեգատն աշխատում է 7 աստիճանանի «ավտոմատով»:
Մեքենան 100 կմ/ժ է հավաքում 3,5 վայրկյանում, առավելագույն արագությունը 350 կմ/ժ է, որը սահմանափակվել է էլեկտրոնիկայի կողմից:
Մասնագետները փոփոխել են նաեւ մեքենայի թափքը, 21 դյույմանոց կռածո սկավառակներ են տեղադրել, բարելավել են մեքենայի կախոցը եւ նվազեցրել են ճանապարհային լուսավորությունը: Նորույթի սրահն ավելի ընդարձակ եւ հարմարավետ է դարձել:





























