Սեպտեմբերի 30-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը իր հավատարմագիրն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծն Դուքս Հենրիին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական արարողությունից հետո Մեծն Դուքսը դեսպանին հրավիրել է առանձնազրույցի:

Զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: