Հնդկական Tata ավտոմոբիլային ընկերությունը մինչեւ 2018 թվականը բարձր դասի նոր հեչբեք կթողարկի:

Ընկերության ներկայացուցիչների տեղեկացմամբ, Х451 համարով տրանսպորտային միջոցը որոշակի նմանություն կունենա Tata Nexon մոդելի հետ:

Ըստ RuNews24-ի, պրեմիերայից հետո նոր մոդելը զանգվածային արտադրության կուղարկվի: Ենթադրվում է, որ մեքենան Maruti Suzuki Baleno-ի եւ Hyundai i20 Elite-ի մրցակիցը կդառնա:

Եվրոպական կամ ռուսական շուկայում մեքենայի հայտնվելու հնարավորության մասին ոչինչ չի հաղորդվում: